Jump to content

Փիթր Փեն (մուլտֆիլմ, 1953)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փիթր Փեն (1953, մուլտֆիլմ)ից)
Փիթր Փեն
անգլ.՝ Peter Pan
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ և մանկական ֆիլմ
Թեմածովահենություն և Պատանեկություն
ԿերպարներPeter Pan?, Tinker Bell?, Mary Darling?, Wendy Darling?, John Darling?, Michael Darling?, Nana?, Lost Boys?, Mr. Smee?, Կապիտան Կրյուկը, George Darling?, Crocodile?, Tiger Lily?, Pirate Crew?, Indians?, Indian Chief?, The Mermaids?, Cubby?, Tootles?, Slightly?, Nibs? և Raccoon Twins?
Գործողության վայրBloomsbury? և Neverland?
Դարաշրջան20-րդ դար
Հորինված երկիրDisney's Peter Pan universe?
Հիմնված էPeter Pan, or The Boy Who Would Not Grow Up?[1][2][3]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԿլայդ Ջերոնիմի[1][2][3], Ուիլֆրեդ Ջեքսոն[1][2][3] և Հիմիլտոն Լասկի[1][2][3]
ՍցենարիստԲիլ Պիտ[1][2][3], Թեդ Սիրս[1][2][3], Ռալֆ Ռայթ[1][2][3], Ուինստոն Հիբլեր[1][2][3], Ջո Ռինալդի[1][2][3], Էդրիան Պեններ[1][2][3], Milt Banta?[1][2][3] և Ուիլյամ Քոտտրելլ[3]
ՀնչյունավորումԲոբբի Դրիսքոլ[1][2][4][…], Քեթրին Բյումոնթ[1][2][4][…], Hans Conried?[1][2][4][…], Paul Collins?[1][2][4][…], Հեզեր Էյնջել[1][2][4][…], Քենդի Քանդիդո[1][2][4][…], Ջյուն Ֆորեյ[5], Թոմ Քորնուեյ[1][2][5][…], Բիլ Թոմփսոն[1][2][6][…], Robert Ellis?[4], Jeffrey Silver?[4], Johnny Mc Govern?[4], Stuffy Singer?[4], Tony Butala?[4], Մելոմեն, Tommy Luske?[1][2][4][…], Ջիմմի ՄաքԴոնալդ, Margaret Kerry?[4], Դոն Բարկլայ[1][3] և Connie Hilton?[4]
ՊատմողԹոմ Քորնուեյ[2][1][5]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[3] և Ուոլթ Դիսնեյ[7]
ԵրաժշտությունՕլիվեր Ուոլես[1][2][3], Sammy Cahn?[1][2][3], Սեմմի Ֆեյն[1][2][3], Ֆրենկ Չերչիլ[1][2][3], Jack Lawrence?[1][2], Օլիվեր Ուոլես[1][2][3], Էդրիան Պեններ[3] և Ուինստոն Հիբլեր[3]
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ[3]
Երկիր ԱՄՆ[7]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[3]
ԴիստրիբյուտորRKO Pictures[1][2] և Դիսնեյ+
Տևողություն76 րոպե[1][2]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելՓիթեր Պեն 2: Վերադարձ Նևերլենդ
Թվականփետրվարի 5, 1953[1][2][8]
MPAA վարկանիշG
Բյուջե4 000 000 $[9]
Շահույթ87 404 651 $[8]
movies.disney.com/peter-pan

Փիթր Փեն (անգլ.՝«Peter Pan»), Ուոլթ Դիսնեյի թվով 14-րդ լիամետրաժ մուլտֆիլմը, որը էկրանավորվել է պարոն Ջեյմս Մեթյու Բարրի պիեսի հիման վրա։

«Փիթր Փեն» կերպարի առաջին էսքիզները հայտնվել են Դիսնեյի ստուդիայում 1940 թվականին։ Այդ ժամանակներում, Դիսնեյ ստուդիայի նկարիչները իրենց մուլտհերոսների համար որպես նախատիպ վերցնում էին կենդանի դերասանների։ Փոքրիկ փերի Դին-Դինի նախատիպը հանդիսացել է Մարգարետ Քերրին։ Մուլտֆիլմը ունի շարունակությեուն «Վերադարձ դեպի Կախարդական Աշխարհ» վերնագրով, որը ցուցադրվել է 2002 թվականին։

Դարլինգների ընտանիքում երեխաները սիրում են երևակայել Փիթր Փենի մասին։ Մայրը չի ընդդիմանում նրանց երևակայությանը, համարելով այդ կախարդական տղային մանկության շունչ, իսկ ահա հայրը անկեղծորեն հավատացած է, որ հորինվածքները բարբաջանքներ են։ Բայց ահա մի կախարդական գիշերում երեխաներին հնարավորություն է ընձեռնվում թռչել Փիթր Փենի հետ դեպի ֆանտաստիկ երկիր՝ Նետլանդիա։ Այդ կղզում ապրում են կորած տղա երեխաները, քաջ հնդկացիները և խորհրդավոր ջրահարսները, ինչպես նաև ծովահենները, նավապետ Ջեյմս Հուկի գլխավորությամբ։

Այս ֆիլմում ներկա է կանացի նախանձի դրդապատճառը, որը չկա Դիսնեյի որևէ լիամետրաժ մուլտֆիլմում։ Ֆիլմի հերոսները շարունակ մրցակցում են Փիթր Փենի ուշադրության համար և ձգտում են նրա համար վնասել միմյանց (Զընգ-Զենգ փերին և Վենդի ջրահարսները, նաև վագրային շուշանները)։ Օգտագործելով Վենդիի դեմ Զենգ-Զընգ փերիի ունեցած նախանձը, նավապետ Կեռիկը գրեթե ոչնչացնում էր Փիթր Փենին։ Սակայն դա նրան չհաջողվեց, և նրան մյուս ծովահենների հետ միասին վտարում են կղզուց։

Թեև, մինչ այդ Կեռիկի կողմից գերի ընկած կորած տղաները և Վենդիի եղբայրները՝ Ջոնը և Մայքլը, համարյա դառնում էին Կեռիկի կողմնակիցները, և միայն Վենդիի միջամտությունն է կանգնեցնում նրանց։ Փիթր Փենը Կեռիկի նավի վրա գերի ընկած Վենդիին և նրա եղբայրներին վերադարձնում է տուն՝ Լոնդոն։

Տարբերությունները պիեսից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեսում նավապետ Կեռիկի մոտ բացակայում է աջ ձեռքը, իսկ մուլտֆիլմում ձախը։
  • Պիեսում Կեռիկը փորձում է թունավորել Փիթրին, իսկ ֆիլմում նրան է թողնում ժամային մեխանիզմով ռումբ։ Դրա համար նա այն թաքցնում է կեղծ նվերի մեջ, իբրև նվեր Վենդիի կողմից։
  • Ի տարբերություն պիեսի՝ մուլտֆիլմում Կեռիկը փրկվում է փախուստի դիմելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթր Փեն (մուլտֆիլմ, 1953)» հոդվածին։